Քրդստանի աշխատավոր կուսակցությունը հայտարարել է Թուրքիայի Շիրնակ նահանգի՝ Թուրքիայից անկախանալու և տեղական աշխարհազոր ձևավորելու մասին: Ինչպես գրում է Сumhuriyet թերթը, Քրդստանի աշխատավոր կուսակցությունը թե Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել են Շիրնակ նահանգի անկախության մասին: Նաև տեղեկացվում է, որ Թուրքիայի խորհրդարանում HDP կուսակցությունից նախկին պատգամավոր Ամինա Այմանը հայտարարել է, որ այսօրվանից Շիրնակում չեն ճանաչում տեղի իշխանական և ուժային մարմինների լեգիտիմությունը:
Բացի այդ, նրանք հայտարարել են աշխարհազոր՝ ինքնապաշտպանության ուժեր ձևավորելու և ընդդեմ Թուրքիայի իշխանական զորքերի պատերազմելու մասին: Նաև տեղեկացվում է, որ Շիրնակի քաղաքապետ Սարխատ Կադիրխանը աջակցել է Շիրնակի անկախացման նախաձեռնությանը և հայտարարել, որ հետայսու Անկարայի կողմից հնչեցված ցանկացած հրաման օրենքի ուժ չի ունենա: