ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ շատ շուտով Հայաստանի տարբեր քաղաքներում գործունեություն ծավալող հարկային մարմինները կփակվեն: Փոխարենը կլինի մեկ միասնական գերատեսչություն, որը կտեղակայվի Հայաստանի մարզկենտրոններում: ՀՀ պետական եկամուտների  կոմիտեի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Նելլի Մանուչարյանը հաստատեց «Ժողովուրդ»-ի տեղեկությունը՝ նշելով, որ այդ գործընթացը շարունակվում է. «Բարեփոխումների ծրագրով նախատեսվում է օպտիմալացումը շարունակել 2013-2014թթ. ընթացքում: Անձնավորված հաշվառման համակարգի ներդրումից հետո 1-ին եռամսյակի արդյունքներով կքննարկվեն եւ ՀՀ կառավարությանը կներկայացվեն 2013թ. ընթացքում վերակազմավորման ենթակա հարկային տեսչությունները: Նախնական գնահատականներով՝ այն կվերաբերի 4-6 հարկային տեսչությունների, որոնց մասին լրացուցիչ կիրազեկվի»: Այսպիսով ՀՀ-ում գործազուրկները կշատանան:




Լրահոս