ԲՀԿ-ն այսօր հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է նախկին կուսակից Վարդան Ղալումյանին: Հայտարարության մեջ ասվում է.
«Վարդան Ղալումյանը փետրվարից ԲՀԿ անդամ չէ, և բնականաբար կուսակցությունը նրա քայլերի և որոշումների համար որևէ պատասխանատվություն չի կրում, նույն հաջողությամբ Ղալումյանը կարող էր անդամակցել ցանկացած այլ կուսակցության, որտեղ Վարդան Ղալումյանի տիպի գործիչների կարիքը երևի թե կա։ Բոլոր նրանք, ովքեր փետրվարյան իրադարձություններից հետո տարբեր պատճառներով դուրս են եկել ԲՀԿ-ից բնականաբար ազատ են իրենց քայլերում և որոշումներում, որոնք ԲՀԿ-ին բնավ չեն հետաքրքրում»։