ԻՆՔԸ ՀԱՎԱՏՈ՞ՒՄ Է ԴՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանն «Ազատություն» ռադիոկայանին ասել է, թե   ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածություն չի առաջադրել՝ խուսափելով հասարակության մեջ քաղաքացիական բախում առաջացնելու հնարավորությունից. «Պարոն Ծառուկյանը, վերլուծելով, նաեւ քննարկելով հնարավոր սցենարները՝ ընտրության եւ հետընտրական, խուսափեց հասարակության մեջ լարում, բախում առաջացնելու հնարավորությունից: Մի որոշում, որն ուղղված է մեր փխրուն հասարակական օրգանիզմը չտանելու փորձության, իհարկե, կարող եմ ճիշտ համարել»։




Լրահոս