Այսօր օգոստոսի 13-ն է: 1943 թվականի այս օրն է ծնվել կինոյի և թատրոնի հայ դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը: 1970թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը` Վարդան Աճեմյանի արվեստանոցը:
Որպես դերասան աշխատել է բազմաթիվ թատրոններում, կինոյում և հեռուստաթատրոնում:
1969-71թթ խաղացել է Երևանի Պատանի հանդիսատեսի, 1971-80թթ` Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական, 1980-84թթ` Հայկական հեռուստաթատրոնում, 1992-95թթ` «Մետրո» թատրոնում: 1984թ-ից աշխատել է ԵրևանիԳ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:
Նկարահանվել է «Երկունք» (1976թ.), «Մեր մանկության տանգոն» (1984թ.), «Կարոտ» (1990թ.), «Հեղնար աղբյուր» (1970թ.), «Համր վկան» և այլ կինոնկարներում: 2004թ. Բեյրութում բեմադրվել է «Հանրապետության նախագահ» կոմեդիան` նվիրված դերասան Մհեր Մկրտչյանի հիշատակին: 1999թ. լույս է տեսել իր կողմից կազմած «Իմ լեզվի տակ փուշ չկա» ժողովածուն:
2000-04թթ եղել է Երիտասարդական պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը, 1965թ-ից` Հայաստանի թատերական գործիչների միության անդամ, 1980թ-ից` վարչության անդամ: Ասմունքով հանդես է եկել Հայաստանում և արտասահմանում:
2005թ. արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչման: 2006թ. ընտրվել է Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս: 2008թ. արժանացել է «Ֆրիտյոֆ Նանսեն», 2009թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանների, 2003թ.` Հայաստանի վաստակավոր, 2010թ.` ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: