«Ռոբերտո» խանութների ցանցը դեռ շարունակում է հաճախորդներին մոլորեցնել, քանի որ խանութների ցուցափեղկերին փակցված է 50 տոկոս զեղչ, սակայն նշված չէ, թե որ տեսականու վրա է այն տարածվում: Հիշեցնենք, որ հունվարի 22-ին ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը վարչական վարույթ էր հարուցել հագուստի, կոշիկի եւ պայուսակների ներկրմամբ եւ իրացմամբ զբաղվող «Ռոբերտո» խանութի նկատմամբ: Ինչո՞ւ է «Ռոբերտո»-ն շարունակում մոլորեցնել սպառողներին: «Ժողովուրդ»-ի այս հարցին ՏՄՊՊՀ մամլո խոսնակ Գայանե Սահակյանը պատասխանեց. «Մենք որեւէ լծակ չունենք իրենց պարտադրելու: Իրավական առումով բոլոր ապացույցները, փաստերն ու տեղեկատվությունը կհավաքենք, հետո որոշում կկայացնենք»:
ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ