ՊԱՍՏԱՌԸ ՉԻ ՔԱՐՈԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանն ընտրողների հետ այդքան էլ ազնիվ չէ: Նախընտրական քարոզչանյութերի համար հատկացված վայրերում նրա կողմից փակցված «Վերեւում Աստված կա» խորագրով հայտնի պաստառի վրա բացակայում են տպագրության վայրի, տպաքանակի եւ պատվիրատուի վերաբերյալ տեղեկությունները: Մինչդեռ ՀՀ ԸՕ 20-րդ հոդվածը սահմանում է, որ «քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ ներառեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության եւ տպաքանակի վերաբերյալ»: Արձանագրվե՞լ է արդյոք այս խախտումը: «Ժողովուրդ»-ի հարցին ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը պատասխանեց. «ԸՕ 20-րդ հոդվածը վերաբերում է քարոզչական տպագիր նյութերին, իսկ դրանք բրոշյուրներն ու բուկլետներն են: Ցուցապաստառները տպագիր քարոզչանյութ չեն համարվում»:




Լրահոս