ՓԱԽՉՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ. ընթացքում ՀՀ կառավարությունն արդեն 3 անգամ նիստ է գումարել: Այդ 3 անգամն էլ նիստերին մասնակցել է նաեւ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Լրագրողները 3 դեպքում էլ փորձել են մոտենալ նրան ու հարցնել` ինչ նորություններ կան գազի սակագնի հարցում ռուսական կողմի հետ տարվող բանակցություններից: Բայց ապարդյուն. Արմեն Մովսիսյանին հաջողվել է այնպես ծլկել կառավարության շենքից, որ լրագրողները նույնիսկ չեն հասցրել նրան մոտենալ:




Լրահոս