Արդեն մոտ մեկ ժամ է` Ազգային ժողովի պաշտոնական կայքէջը չի գործում: Իմանալու համար, թե որն է պատճառը Armlur.am-ը փորձեց կապ հաստատել ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանի հետ, սակայն ապարդյուն: Գերչատեսչության մամուլի խոսնակը անհասանելի է:
Նշենք, որ ամենայն հավանականությամբ կայքէջը հաքերային հարձակման է ենթարկվել, իսկ ինչպես հայտնի է պետական բյուջեից հսկայան միջոցներ են հատկացվում ԱԺ-ի և մի քանի այլ պաշտոնական կայքէջերի անվտանգությունն ապահովվելու, հնարավոր հաձակումներից պաշտպանելու և անխափան աշխատանքին նպաստելու համար:
Ըստ երևույթին գումարներն իզուր քամուն են տալիս: