Հովիկ Աբրահամյանին այս տարի բախտը ժպտաց. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով նախորդ տարի այդպես էլ արձակուրդ չունեցավ, եկող չորեքշաբթի տասնօրյա արձակուրդի է մեկնելու: Ըստ լուրերի՝ կառավարության հաջորդ նիստը տեղի կունենա երեքշաբթի` օգոստոսի 18-ին, որից հետո եւ վարչապետը կմեկնի հանգստի: Ուշագրավն այն է, որ Հովիկ Աբրահամյանը հանգստանալու կմեկնի Սերժ Սարգսյանի արձակուրդից վերադառնալուց հետո, որպեսզի երկիրն «անտեր չմնա»:

Ինչպես հայտնի է, ի սկզբանե հայտարարվել էր, որ Սերժ Սարգսյանի արձակուրդը լինելու է կարճատեւ, բայց այն շարունակվում է մոտ երեք շաբաթ: Այսինքն, Սերժ Սարգսյանի արձակուրդը ոչ մի չափանիշով չի կարող համարվել կարճատեւ: Ու չի բացառվում, որ նա ի սկզբանե չէր պլանավորել այդքան երկար «հանգստանալ», բայց ստացվեց»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս