«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ԼՂՀ դպրոցներում մեծ թվով ուսուցիչների անհրաժեշտություն է զգացվում։ Թափուր տեղերը համալրելու նպատակով հայտարարությունները տեղադրված են ԼՂՀ կրթության և գիտության նախարարության կայք էջում։ Մեր մոտավոր հաշվարկները ցույց տվեցին, որ ընդհանուր առմամբ պահանջվում է 250-270 մանկավարժ։
ԼՂՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Էդիկ Գրիգորյանը մեր թղթակցի հետ զրույցում նկատել է, որ ամեն տարի մոտավորապես նույնքան թափուր տեղեր են լինում։ Բայցև վստահեցրել է, որ առկա պատկերի պատճառը այդքան էլ այդ թափուր տեղերը համալրելու դժվարությունները չեն. «Երեխաների թիվն աճում է, դասարան է ավելանում, մարդը տեղափոխվում է այլ տեղ։ Հետո՝ մենք խիստ հետևողական ենք, որ կենսաթոշակի տարիքի ուսուցիչներին փոխարինելու գան երիտասարդ կադրերը»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: