Կառավարության առջև նոր պայման է դրվել .«Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այս օրերին պետական օղակում ձևավորվում է մի նոր կառույց, որը պետք է գործի բիզնես շահերի պաշտպանության շրջանակներում։ Մեզ հասած տեղեկություններով, ՎԶԵԲ-ը կառավարության առջև պայման է դրել՝ մինչև աշուն ստեղծել բիզնես օմբուդսմենի ինստիտուտ, որը կգործի ՄԻՊ գրասենյակից անկախ և միտված կլինի պետական օղակի ճնշումներից պաշտպանել մեծ ու փոքր տնտեսվարողներին։ Որոշ շահագրգիռ ուժեր արդեն իսկ անցել են գործի՝ այդ պաշտոնում տեսնելով իրենց մերձավորներին։ Բիզնես օմբուդսմենի հավակնորդները մի քանիսն են»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս