
«Ժամանակ» թերթը գրում է. «Նյու Յորքում տեղակայված ContourGlobal էներգետիկ ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն ContourGlobal ընկերությունն ու ՀՀ կառավարությունը ավարտել են Որոտանի ՀԷԿ-ի ակտիվների ձեռքբերման գործարքը։ ContourGlobal-ը նաև հայտնել է, որ միջազգային ֆինանսական կորպորացիան, որը ՀԲ խմբի անդամ է, 20 տոկոս մասնաբաժին է ձեռք բերել ContourGlobal հիդրոկասկադում՝ օգնելու ձեռք բերել, շահագործել և վերականգնել Որոտանի հիդրոկայան կասկադը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։