![](https://armlur.am/wp-content/uploads/2015/08/tumblr_mifuxxfM0Y1qdcx1no1_500.jpg)
Մադրիդի «Ռեալ»-ի երկրորդ թիմի՝ «Ռեալ Կաստիլյա»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ավագի թևկապը վստահել է իր որդուն՝ Էնցո Զիդանին:
20-ամյա Էնցոն իր առաջին մրցաշրջանը կանցկացնի մադրիդյան ակումբի երկրորդ թիմի կազմում: Ավելի վաղ Զիդանի որդին հանդես էր գալիս «Կաստիլյա»-ի երկրորդ թիմում՝ իսպանական չորրորդ դիվիզիոնում: