Հրդեհներ խոտածածկ տարածքներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ օգոստոսի 12-13-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Միկոյան և Մինսկ փողոցների խաչմերուկի մոտակայքում` 1000 քմ, Ավանի 14-րդ փողոցի 1-ին նրբանցքում գտնվող նախկին կաթսայատան տարածքում` 5000 քմ, Էրեբունի թանգարանի տարածքում` 5000 քմ, Բուսաբանական այգում` 4000 քմ, Քանաքեռ ՀԷԿ-ի մոտակայքում` 1500 քմ, Ֆանարջյան փողոցում գտնվող «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի մոտակայքում` 3000 քմ խոտածածկ տարածք:

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բժշկական կենտրոնի մոտակայքում` 3500 քմ, մեծ ավտոկայանի մոտակայքում` 350 քմ, Զառ գյուղի սկզբնամասում` 1 հա, Մայակովսկի գյուղում` 3 հա, Չարենցավան քաղաքի 7-րդ թաղամասի մոտակայքում` 1.5 հա, Արզնի գյուղի նոր գերեզմանատան տարածքում` 1500 քմ, Արզնի գյուղի ձորում` 3500 քմ, Ջրվեժ գյուղում գտնվող Վասպուրական ռեստորանային համալիրի մոտակայքում` 1500 քմ, Նուբարաշենում գտնվող թիվ 11 գիշերօթիկ դպրոցի մոտակայքում` 150 քմ, Սյունիքի մարզի Անդոկավան գյուղի մոտակայքում` 9 հա, Շաքիի ՀԷԿ-ի մոտակայքում` 1.3 հա, , Ուխտավայր գյուղի մոտակայքում` 4 հա, Նորաշենիկ գյուղի մոտակայքում` 5000 քմ, ՀՀ-ն և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանամերձ գոտում` Վահրավար գյուղի մոտակայքում գտնվող «Արևիկ» ազգային պարկում` 26 հա անտառային տարածք և մոտ 10 հա բուսածածկույթ, Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում` 15 հա, Սարիգյուղում` 7 հա, Շիրակի մարզի Ախուրյան գյուղում` շաքարի գործարանի մոտակայքում` 3 հա, Մուշ թաղամասի մոտակայքում` 500 քմ, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Մարտի 8-ի փողոցի վերջնամասում՝ «Հայրենական պատերազմի զոհերի հիշատակի» հուշարձանի մոտակայքում` 600 քմ, Ամոջ գյուղի մոտակայքում` 2.5 հա, Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի մոտակայքում` 1 հա, Դավիթաշեն գյուղի մոտակայքում` 13 հա, Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղում՝ «Ջերմուկ» գործարանի մոտակայքում` 1.5 հա, Երևան-Մասիս ավտոճանապարհին՝ բենզա¬լցա¬կայանի մոտակայքում` 2000 քմ, Երևան- Ջրվեժ ավտոճանապարհին՝ ՀՀ Պաշտպանության նախարարության մոտակայքում` 2000 քմ, Երևան-Մասիս ավտոճանապարհին՝ Չարբախ վարչական շրջանի վերջնամասում` 8000 քմ ցորենի հնձած արտ, Գորիս-Կապան 17-30 կմ-ի հարակից սարալանջում` 10 հա, Կապան-Ագարակ ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում` 5 հա, Գյումրի-Հացիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ի ձախակողմյան հատվածում` 800 քմ, Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ի աջակողմյան հատվածում` 300 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:




Լրահոս