Տասնյակ զոհեր ու հարյուրավոր վիրավորներ` Իրաքում գրանցված ահաբեկչության հետևանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բաղդադի արվարձաններից մեկում ականապատված բեռնատարի պայթյունի հետևանքով  60 մարդ զոհվել է, ևս 200՝ տուժել, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանն ու բժիշկներին:

Գործակալության տվյալներով՝ պայթյունը որոտացել է այսօր Մադինատ-էս-Սադր արվարձանի շուկաներից մեկում:

Դեռևս տարածաշրջանում գործող ոչ մի խմբավորում իր վրա չի վերցրել պայթյունի համար պատասխանատվությունը:

Իրաքում դեռևս պահպանվում է անկայուն իրավիճակը, որը գլխավորապես կապված է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից լայնամասշտաբ գրոհներով:




Լրահոս