Շատ դեպքերում երկու քայլ առաջ գնալու համար պետք է մեկ քայլ ետ գնաս. Հենրիխ Մխիթարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե անցյալ մրցաշրջանում ինչ է սովորել: Նա խոսել է նաև թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի մասին:

Մխիթարյաը նշել է, որ իր պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է 2017-ին, սակայն ընդգծել է, որ ավելի երկար կցանկանար խաղալ դորտմունդյան ակումբում: «Մարզիչը մարզումների ժամանակ ինձ շատ է օգնում: Նա ինձ ցույց տվեց, թե ինչպես անել, որ խաղադաշտում ցույց տամ այն ամենն, ինչին ընդունակ եմ: Բայց սա ոչ միայն ինձ է վերաբերում, այլ` ամբողջ թիմին», – նշել է ֆուտբոլիստը:

Մխիթարյանը նշել է, որ չի կարծում, թե նախորդ մրցաշրջանն իր համար ամբողջովին ձախողված է եղել: «Երկու քայլ առաջ գնալու համար, շատ դեպքերում անհրաժեշտ է լինում մեկ քայլ ետ գնալ: Անհնար է ամբողջ կյանքն ապրել առանց վայրէջքների: Մարդը պետք է ժամանակ առ ժամանակ դժվարությունների բախվի», – հավելել է հայազգի ֆուտբոլիստը:




Լրահոս