Կկարգավորվեն պետական պահուստի պաշարի ձևավորման հետ կապված հարաբերությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Պետական պահուստի արագ արձագանքման պաշարի ձևավորման, պահպանման, բացթողման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ ներկայացված ակտով կարգավորվում են պետական պահուստի արագ արձագանքման պաշարի ձևավորման, պահպանման, բացթողման հետ կապված հարաբերությունները:

Տերտերյանը նշեց, որ այս  նախագծի ընդունման անհրաժեշտությունն առաջացել է արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման և մի շարք այլ հանգամանքներից ելնելով:




Լրահոս