Ինչպես հայտնի է, երեկ տեղի ունեցավ Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը: Դասալքության մեղադրանքով դատական արագացված կարգով Armlur.am-ի հետ զրույցում Ավետիսյանների փաստաբան Լուսինե Սահակյանը նշեց, որ ակնհայտ էր, որ բոլոր կողմերը շտապում էին, որպեսզի դատական ակտը հասցնեն կայացնել: «Կարծում եմ ռուսական կողմը ուզում էր ցույց տալ, որ իրենք իրենց զինվորին կարող են դատապարտել և խիստ պատժի ենթարկել: Առավել ևս, մեղադրողն իր ճառում նշեց, որ Պերմյակովը հայ-ռուսական բարեկամությունն է խաթարել և այլն: Արագացված դատական նիստը միգուցե պայմանավորված էր նրանով, որ անվտանգության հատուկ միջոցներ էին կիրառել և դժվար կլիներ մի քանի օր այդ միջոցների կիրառումը, ուստի շտապ փորձեցին ավարտել դատական նիստը»,- ասաց Լուսինե Սահակյանը:
Փաստաբանի խոսքով` ցուցմունքներն ամբողջությամբ չեն հրապարակվել. «Ցուցմունքները մասամբ էին հրապարակվել, հիմնականում դասալքության մասով: Ուստի, վերջնական տպավորություն հնարավոր չեղավ կազմել, թե որքանով էին ճիշտ Պերմյակովի ասածները: Դա հնարավոր կլինի ասել միայն այն ժամանակ, երբ ցուցմունքներն ամբողջությամբ կլինեն մեր ձեռքում և կկարողանանք ծանոթանալ դրանց»:
Լուսինե Սահակյանը նշեց, որ ցուցմունքներում կային հակասություններ, որոնք մյուս ցուցմունքներում փոխվում էին. «Մեզ համար անհասականլի էր, քանի որ ինչպես նշեցի, մասամբ էր հրապարակվել ցուցմունքները: Օրինակ մի ցուցմունքում Պերմյակովը նշել էր, որ զանգահարել և սնունդ է պատվիրել, մեկ այլ ցուցմունքում ասում էր, որ չի զանգել: Մի ցուցմունքում նշում էր ջուր խմելու մասին, մյուս ցուցմունքում գումար վերցնելու մասին: Քանի որ ցուցմունքը մասնակի էր հրապարակվում, մեզ համար շատ հարցեր անհասկանալի մնացին: Պարզ չէ, թե այդ հակասությունները ինչպես էին շտկվում և արդյոք դրանք իրոք հակասություններ էին, թե ուղղակի մասնակի հրապարակման հետևանքով էր նման տպավորություն ստեղծվել»:
Դատական նիստին ներկա էին նաև Ավետիսյանների հարազատները: Սակայն, ինչպես ասում է փասաբանը, նրանց ընդհանրապես չէր հետաքրրքում, թե Պերմյակովը դասալքության համար քանի տարվա կդատապարտվեր: «Հարազատներին դասալքության մասն ընդհանրապես չի հետաքրքրում: Իրենք ներկա էին դատավարությանն այլ նկատառումներով: Այն է, որոշակի մանրամասներ իմանալու: Մեզ կհետաքրքրի հետագա պատիժը, որը Պերմյակովը կկրի սպանության համար»,- հավելեց Լուսինե Սահակայնը: Իսկ Ավետիսյանների սպանության մասով դատական նիստը դեռ պարզ չէ, թե երբ տեղի կունենա:
Քրիստինա Աղալարյան