ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ
Նոյեմբերի 20-ին ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքի «Գլենդել մեմորիալ» հիվանդանոցում 55 տարեկան հասակում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը: Նա վիրահատության էր գնացել իր ոտքով, սակայն վիրահատությունից հետո ինչ-որ ցավեր էր ունեցել եւ մահացել: Ֆլորա Մարտիրոսյանի քրոջ որդին՝ Մանուկը, որն ապրում է ԱՄՆ-ում, լրատվամիջոցներից մեկին հայտնել է, որ տիկին Ֆլորայի հարազատները պատրաստվում են դատական գործընթաց սկսել, բայց թե ում են դատի տալու` հիվանդանոցին, թե բժիշկներին, դեռ պարզ չէ: Այժմ հայ փաստաբանը զբաղված է համապատասխան փաստաթղթերի հավաքմամբ, երբ դրանք պատրաստ լինեն, հայցը կներկայացնեն: Դատաբժշկական փորձաքննության արդյունքը դեռ ամբողջությամբ պատրաստ չէ, այդ իսկ պատճառով էլ մինչեւ հիմա երգչուհու մահվան պատճառների մասին  պաշտոնական եզրակացությունը հրապարակված չէ:

ԼՈՒՐՋ ԲԱՆ ՉԿԱ
Երեկ՝ հունվարի 24-ին, «Գարեգին Նժդեհ» ֆիլմին նվիրված ասուլիսին չի ներկայացել գլխավոր հերոսի դերակատարը՝ Արտաշես Ալեքսանյանը: Սկզբում լուրեր տարածվեցին, թե նա ավտովթարի է ենթարկվել, մեքենան շրջվել է, ինքն էլ՝ հիվանդանոց տեղափոխվել: Ավելի ուշ դերասանից տեղեկացանք, որ ոչ մի ավտովթար էլ չի եղել, պարզապես մեքենայի հետ կապված տեխնիկական խնդիր է առաջացել՝ անիվը տեղից դուրս է թռել: Պարոն Ալեքսանյանն ինքն էլ էր զարմացել, թե իր մասին ինչեր են խոսում, նույնիսկ կատակով նշեց. «Էսօր պանիխիդաս է, վաղն էլ` թաղումս»:

ԿՎԵՐԱԿԱՆԳՆԵՆ
Մ. թ. 79թ. Վեզուվի հրաբխի ժայթքումից կործանվել է Պոմպեյ քաղաքը, սակայն արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ կործանված քաղաքը կվերականգնվի: «Մահացած քաղաքի» պեղումները սկսվել էին դեռեւս 18-րդ դարում, եւ Հին Հռոմի կյանքի մասին տեղեկությունների մեծ մասը ստացվել է հենց այստեղից: Չնայած այն փաստին, որ  տարեկան Պոմպեյ է այցելում 2,5 միլիոն զբոսաշրջիկ, այնուամենայնիվ, եկամուտը չի բավականացնում քաղաք-թանգարանը պահպանելու համար: Վերջնական հաշվարկներով՝ քաղաքը վերականգնելու նախագիծը կարժենա 105 միլիոն եվրո:




Լրահոս