ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Բջջային կապի օպերատորները գրեթե ամենուր զանգելու հնարավորություն են ընձեռում: Հետաքրքիր է, Հայաստանից հարեւան հանրապետություն՝ Ադրբեջան, հնարավո՞ր է զանգեր կատարել, եւ ի՞նչ արժե մեկ րոպեն:

Ասյա Կարապետյան (38 տարեկան, գրադարանավար)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Արմենտել». Որպես միջազգային օպերատոր՝ մենք իրավունք չունենք սահմանափակելու քաղաքացու՝ որեւէ երկիր զանգահարելու իրավունքը: Դա ինչ-որ ձեւով մենք չենք խրախուսում, այլ լինելով խոշորագույն օպերատոր՝ մենք պարտավոր ենք հնարավորություն տալ քաղաքացուն զանգահարել: «Արմենտել» ֆիքսված եւ բջջային հեռախոսակապի բաժանորդների համար ժամը 07:00-23:00-ի սահմաններում մեկ րոպեն արժե 232 դրամ, իսկ 23:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում՝ 203 դրամ:
«ՎիվաՍել-ՄՏՍ». Հեռախոսակապի մեկ րոպեն արժե 63 դրամ:
«Օրանժ Արմենիա». Հեռախոսակապից օգտվելու դեպքում մեկ րոպեի արժեքը կազմում է 90 դրամ:

Բջջային կապի օպերատորներ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հարեւան երկիր զանգելու խնդրի լուծման լավագույն տարբերակը կլիներ այն, որ Ադրբեջանն առհասարակ գոյություն չունենար, եւ զանգելու խնդիր էլ չէր լինի: Բայց քանի որ, ցավոք սրտի, նման երկիր կա, պետք է տեղավորվել նշված սակագների մեջ:




Լրահոս