Կառավարության այսօրվա նիստում փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը նշեց, որ Հայաստանի էլեկտրական ցանցերի ուսումնասիրմամբ կզբաղվի «Deloitte»-ը։
«Մեր ուսումնասիրության արդյունքում, առաջարկում ենք հաղթող ճանաչել «Deloitte»-ին, որի գնային առաջարկը նկատելիորեն ավելի ցածր էր»,- նշեց Գաբրիելյանը։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հավաստիացրեց, որ այդ հետազոտության արդյունքում հասարակությունը կստանա շատ հարցերի պատասխաններ։ «Դա համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություն է, եւ նրա եզրակացության հիման վրա մենք կկարողանանք առաջ գնալ»,-նշեց վարչապետը: