Թուրքիան դեռևս մտադրված չէ իր զորքերը Սիրիա ուղարկել. ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկրի իշխանությունները ներկայում մտադրված չեն Սիրիայում ընդդեմ «Իսլամական պետության» (ԻՊ) զինյալների ցամաքային օպերացիա իրականացնել:

«Այժմ չի դիտարկվում ցամաքային օպերացիա իրականացնելու հարցը, սակայն ապագայում այն ամենը, ինչ կպահանջվի ԻՊ զինյալների դեմ պայքարի համար, այդ թվում նաև ցամաքային օպերացիան, պետք է իրականացվի: Դա իմ անձնական կարծիքն է»,- մեջբերում է նախարարին Reuters-ը:

Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն նախօրեին BBC-ին տված հարցազրույցում չի բացառել Թուրքիայի զինված ձևավորումները Սիրիայի տարածք ուղարկելու հնարավորությունը: Սրա հետ մեկտեղ նա պարզաբանել է, որ եթե Սիրիային բավականացնի իր ուժերը, ապա ոչ մի անհրաժեշտություն չի լինի, որպեսզի այլ երկրները, այդ թվում նաև Թուրքիան, այնտեղ իրենց ջոկատներն ուղարկեն:




Լրահոս