Կառավարության այսօրվա նիստում Մարզահամերգային համալիրը վաճառելու մասին հաստատված որոշումը բուռն քննարկման և քննադատությունների տեղիք է տվել: Ողջ հասարակությունը վրդովված է այն հանգամանքից, որ պատմամշակութային մեծ արժեք ունեցող ևս մի շինություն կվերածվի զվարճանքի կենտրոնի:
Ինչպես հայտնի է, որոշման համաձայն, նախագծով առաջարկվում է հավանություն տալ ներդրումային ծրագրին, որը նախատեսում է իրականացնել չորս տարվա ընթացքում և ստեղծել հյուրանոցներ, փակ ջրաշխարհ, համերգային դահլիճներ, հանդիպումների սրահներ, ռեստորաններ, խանութներ:
Նախագծին դեմ են նաև Armlur.am-ի հարցվողները, ովքեր միաբերան կրկնում են, որ մայրաքաղաքում կան բազում այլ վայրեր, որտեղ կարելի է ժամանցի կենտրոններ կառուցել: Ինչ վերաբերում է շենքի՝ հավանական քանդմանը, մեր զրուցակիցները սրան շատ ավելի մեծ քննադատությամբ են վերաբերվում:
Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան