Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր է ընթացիկ մրցաշրջանում թիմում պահել հարձակվող Խավյեր Էրնանդես Չիչարիտոյին, հաղորդում է DailyMail-ը:
Նախորդ մրցաշրջանում 27-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ հանդես էր գալիս Մադրիդի «Ռեալ»-ում և Իսպանիայի առաջնության 23 հանդիպումներում դարձել էր 7 գոլի հեղինակ:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հոլանդացի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը Ուեյն Ռունիից հետո Էրնանդեսին համարում է թիմի երկրորդ առաջատար հարձակվող: