Իրանը կշարունակի աջակցել Բաշար Ասադին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հանդիպման ժամանակ հավատացրել է, որ կշարունակի աջակցել Ասադի վարչակարգին:

Ինչպես հայտնում է SANA պաշտոնական գործակալությունը, երեկ Ասադն իր նախագահական ամրոցում ընդունել է Զարիֆի ղեկավարությամբ պատվիրակությանը:

Հանդիպման ժամանակ Ասադը շնորհավորել է Թեհրանին Իրանին միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված համաձայնագրի առթիվ:

Զարիֆը հայտնել է, որ Իրանը կշարունակի աջակցել Սիրիային ու դեմ կլինի այդ երկրի գործերին օտարների միջամտությանը:




Լրահոս