
Այսօր՝ հունվարի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Նաիրի Սարգսյանը, վարելով “ԲՄՎ X5” մակնիշի 10 MՏ 888 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում՝ արծիվի արձանի մոտ, դեպի Երևան ընթանալիս, նշված հատվածում առաջացած ջրագոյացման հետևանքով՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց՝ գլխիվայր շրջվելով մոտ 100 մետր և հայտնվել հանդիպակած երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի՝ ավտոմեքենայի ուղևորներ Ստեփան Խաչիկյանն ու Նաիրա Ալեքսանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի