ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեններ Լիլիթ Ղազարյանը և Ալբերտ Սահակյանը ներկայացրեցին, թե դեղերի գրանցման, ներմուծման և շրջանառության օրենսդրական կարգավորումներն ինչ փոփոխությունների կենթարկվեն «Դեղերի մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումից հետո։
Անդրադարձ կատարվեց նաև դեղերի զուգահեռ ներմուծման հետ կապված խնդիրներին։ Քննարկման արդյունքում առաջարկներ եղան փոփոխություններ կատարել դեղերի զուգահեռ ներմուծումը կարգավորող իրավական ակտերում` դեղերի անվտանգությունը, արդյունավետությունը և որակն ապահովելու նպատակով։