Հնդկաստանի Պանիպատ քաղաքից 35-ամյա ֆերմեր Ռամիխարա Պունիային անվանում են ռետինե մարդ, նա կարողանում կրծքավանդակի կողմից միացնել ուսերը: Սակայն վերջինս Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է ոչ թե դրա համար, այլ նրա համար, որ կարողացել է ընդամենը մեկ րոպեում ուսերով 60 սկավառակ կոտրել: