ՀՀ կառավարությունը չգիտի ինչպես վարվել Անդրանիկ Նիկողոսյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տխրահռչակ Անդրանիկ Նիկողոսյանի հակահայաստանյան հայտարարություններից հետո Հայաստանի իշխանական վերնախավը բավականին բարդ իրավիճակում է հայտնվել:

Ինչպես հայտնի է, ՀՀ պաշտոնյաները ժամանակին իրար հերթ չէին տալիս այդ անձին մեդալներ եւ պարգեւներ շնորհելու համար: Բայց այսօր՝ Հայաստանը ՌԴ-ին միացնելու մասին նրա հայտարարությունից հետո, եթե նրանք փորձեն ետ վերցնել Նիկողոսյանին իրենց շնորհած մեդալները եւ պարգեւները, ապա այդ հանգամանքը կարող է մեկնաբանվել որպես հակառուսական քայլ:

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս օրերին պաշտոնյաները մեկը մյուսին են զանգահարում եւ քննարկում են, թե ինչպես վարվեն, որ ճիշտ լինի ու դեռ չեն կարողանում կողմնորոշվել:

Ի դեպ, ակնհայտ է, որ Նիկողոսյանի հաշվարկն էլ հենց վերը բերված իրավիճակն է, եթե իրեն նեղեն, ինքն այդ հանգամանքը ՌԴ իշխանությունների մոտ կներկայացնի որպես հակառուսական դրսեւորում, իսկ եթե քայլը մնա առանց պաշտոնական արձագանքի, ապա կստացվի, որ ՀՀ իշխանությունները եւս նրա հետ համակարծիք են, ու ՀՀ-ն պետք է միանա ՌԴ-ին:




Լրահոս