ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին հրաժարվել է դատավոր դառնալու մտքից: Համենայնդեպս, հունվարի 17-ին տեղի ունեցած ՀՀ արդարադատության խորհրդի դռնփակ նիստում քննարկվել է դատավորի թեկնածու Նարեկ Աղվանի Հովսեփյանի դիմումը՝ դատավորների թեկնածությունների ցուցակից իրեն հանելու վերաբերյալ: Խորհուրդը որոշել է առաջարկով դիմել Սերժ Սարգսյանին, որպեսզի այդ ցուցակից Նարեկի անունը հանվի: Նույն օրը ԱԽ-ն քննել է նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի որդու՝ Արտակ Գագիկի Հարությունյանի դիմումը` դարձյալ դատավորների թեկնածությունների ցուցակից իրեն հանելու վերաբերյալ: Թե ինչու են ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների տղաները հույսները կտրել դատավոր դառնալու հեռանկարից, «Ժողովուրդ»-ին առայժմ չհաջողվեց պարզել: Նրանք կա՛մ առավել գայթակղիչ առաջարկ են ստացել, կա՛մ քաղաքական իրավիճակը հուսադրող չէ:




Լրահոս