ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրի բնակչության կենսամակարդակի բարձրացման կարեւորագույն չափանիշներից է անշարժ գույքի շուկայում գործարքների քանակի աճը: Այնինչ պաշտոնական աղբյուրները ՀՀ անշարժ գույքի շուկայի մասին հուսադրող ոչինչ չեն ասում: 2012-ի նոյեմբերին ՀՀ անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15 724 գործարք, ինչը 9,7 տոկոսով ցածր է հոկտեմբերի եւ 7,6 տոկոսով՝ 2011-ի նոյեմբերի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը նոյեմբերին հոկտեմբերի համեմատ նվազել է 5,5 տոկոսով, իսկ անցյալ տարվա նոյեմբերի համեմատ՝ աճել 3,9 տոկոսով: 4305 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 77,3 տոկոսը: Սրանք պաշտոնական տվյալներ են, որոնցով արդեն ամեն ինչ ասված է: Մնում է այս առիթով հիշել Տիգրան Սարգսյանի ելույթը 2012թ. սեպտեմբերի 22-ին, որտեղ նա խոսեց ինչ-որ տնտեսական ակտիվության մասին, քանի որ տնտեսական աճի մասին խոսելով՝ այլեւս հնարավոր չէր «ուղեղ լվանալ»:




Լրահոս