
Նախագահական ընտրություններին մասնակցելուց հրաժարված ԲՀԿ-ն երեկ զբաղված էր մեկ այլ հույժ կարեւոր քաղաքական իրադարձությամբ. քաղաքում շրջում էին ԲՀԿ տարբերանշանով մեքենաներ, որտեղից երիտասարդները բարձր երաժշտության ներքո ողջունում էին փողոցում կանգնածներին: Բացի այդ, բաժանում էին աղի բլիթներ Սուրբ Սարգսի տոնի առթիվ. երեկ աղի բլիթ ուտելու օրն էր: Փաստորեն, ԱԺ ընտրություններում մոտ 500 հազար ձայն ստացած կուսակցության հիմնական քաղաքական գործունեությունը սկսվում ու ավարտվում է տոներին նման միջոցառումներ կազմակերպելով: