ՀՀՇ նորընտիր վարչությունը հանրապետական խորհրդի հետ երեկ հրավիրած համատեղ նիստում, քննարկելով նախագահական ընտրություններում կուսակցության մասնակցության հարցը, լիովին հավանություն տվեց Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի` 2012թ. դեկտեմբերի 27-ին ընդունած որոշմանը` 2013թ. նախագահական ընտրություններում թեկնածուներից որեւէ մեկին չսատարելու մասին: Բացի այդ, ՀՀՇ հանրապետական խորհուրդը, կուսակցության կանոնադրության համաձայն, միաձայն քվեարկությամբ հաստատեց ՀՀՇ վարչության նախագահին, փոխնախագահին ու գործադիր քարտուղարին: Իսկ վարչությունն էլ հաստատել է ՀՀՇ Վանաձորի, Արմավիրի, Էջմիածնի, Աբովյանի, Չարենցավանի, Շենգավիթի, Էրեբունու, Բերդի, Մարալիկի, Հրազդանի եւ Աշտարակի տարածքային խորհուրդների նախագահներին, ամփոփել ընտրական հանձնաժողովներում կուսակցության անդամների ներգրավման հարցը:
ՆԻՍՏ ԱՐԵՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ