ԿԸՀ-ն վարչական վարույթ է հարուցել ՀՀ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի նախընտրական քարոզչանյութերի առնչությամբ: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը երեկվա համարում տեղեկացրել էր, որ Վ. Սեդրակյանը «Վերեւում Աստված կա» վերտառությամբ պաստառներ է փակցրել նախընտրական քարոզչության համար նախատեսված վայրերում, իսկ այդ պաստառների վրա, հակառակ ԸՕ պահանջի, բացակայում են տեղեկություններ պատվիրատուի, տպաքանակի եւ տպագրության վայրի վերաբերյալ: Ինչպես տեղեկացանք ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանից, թեկնածուին 3 օր ժամանակ է տրվել խախտումը վերացնելու համար:
3 ՕՐ ԺԱՄԱՆԱԿ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ