Աղի սպառումը նվազել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանում աղի արտադրության ծավալները 9.8 տոկոսով նվազել են: Ի դեպ, անցած տարի նույն ժամանակահատվածում աղի արտադրության ծավալները նվազել էին ընդամենը 5.9 տոկոսով: Եւ այն փաստը, որ աղի արտադրության ծավալները տարեցտարի նվազում են, ամենեւին էլ պատահական չէ: Աղը այն եզակի սննդատեսակներից է, որն անկախ ամեն ինչից, նաեւ՝ գնից, մարդիկ գնում են: Այսինքն՝ աղի արտադրության ծավալներն ուղղակի կապված են սպառողների թվի հետ:

Ինչպես հայտնի է՝ Հայաստանում հենց տեղական արտադրության կերակրի աղն է սպառվում: Ուստի, եթե պաշտոնական վիճակագրությունը նշում է, որ աղի արտադրության ծավալները նվազել են, ապա դա իր հերթին ենթադրում է, որ սպառողների թիվը եւս նվազել է:




Լրահոս