ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բնական ա՝ ես Հանրապետական կուսակցության թեկնածուին եմ պաշտպանում… շատ-շատ բաներ ա եղել մեր բնակիչների համար: Էդ հարցնում եք, որ գնաք գրե՞ք… Ես պատասխանելու ոչինչ չունեմ»:

Էդիկ Բարսեղյան «Հրապարակ»

Այն, որ մարզպետերը եւ պետական պաշտոնյաներն իշխանության թեկնածուի գործիքներն են, նորություն չէ: Բայց դե իրենց գործն անելիս գոնե այնպես անեն, որ խայտառակ չանեն ո՛չ իրենց, ո՛չ էլ իշխանություններին: Եթե Արարատի մարզպետը լրագրողին ասում է, որ Սերժ Սարգսյանը շատ բան է արել մարզի բնակիչների համար, ապա ի՞նչն է խնդիրը, որ պարզապես թվարկի այդ արածներից մեկ-երկուսը եւ ոչ թե դրա փոխարեն ասի. «Էդ հարցնում եք, որ գնաք գրե՞ք…»: Դրանով իսկ մարզպետը հիմք է տալիս ենթադրելու, որ այդ մարզի բնակիչների համար Սերժ Սարգսյանը ոչինչ էլ չի արել: Թե չէ պատասխանելու բան կունենար:




Լրահոս