Ուսուցիչների բողոքը տվեց իր արդյունքը. Արմեն Աշոտյանը Նոր Կյանքի դպրոցի տնօրենին ազատել է զբաղեցրած պաշտոնից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի դպրոցի տնօրեն Արամ Ստեփանյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին այս դպրոցի ուսուցիչները բողոքի ցույց էին կազմակերպել Մարդու իրավուքների պաշտպանի գրասենյակի դիմաց եւ դպրոցում առկա խախտումների մասին էին բարձրաձայնում: ԿԳ նախարարի խոսնակ Զոհրապ Եգանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց տնօրենի ազատման լուրը:

«Ստացված բողոքի հիման վրա կատարված ուսումնասիրությունների արդյունքում, հիմք ընդունելով ՀՀ կրթության պետական տեսուչների կողմից տրամադրված տեղեկանքում արձանագրված փաստերը, նախարար Արմեն Աշոտյանի կողմից ստորագրվել է հրաման, որով դադարեցվել են Արարատի մարզի «Նոր Կյանք համայնքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Արամ Ստեփանյանի լիազորությունները, քանզի վերջինս ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար վերապատրաստվելու եւ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար ներկայացրել է փաստաթղթեր, որոնցում առկա են կեղծ տվյալներ»- ասաց Եգանյանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս