«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին ՀՀ վճռաբեկ դատարանը կհրապարակի ՀՀ ֆինանսների նախարարության եւ «Երեւան գարեջուր» ընկերության միջեւ դատական վեճի վերաբերյալ իր որոշումը: Հարկայինը դեռեւս անցած տարի ստուգումներ էր իրականացրել «Երեւան գարեջրում» եւ 650 միլիոն դրամով տուգանել: Ակտն ընկերությունը դատական կարգով բողոքարկել էր: Մեր տեղեկություններով՝ խնդիրը քննարկվել էր նաեւ Սերժ Սարգսայանի մոտ, եւ նա խոստացել է հարցը կարգավորել:
«Երեւան գարեջրի» սեփականատերը, ինչպես հայտնի է, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանն է՝ Կիլիկիայի Հակոբը: Երեկ նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Չեմ ցանկանում, որպեսզի որեւէ տնտեսվարողի վրա նման տուգանք կիրառվի, դա հավասար է նրան, որ տվյալ տնտեսվարողը պետք է դադարեցնի իր գործունեությունը: Առաջիկայում վճիռը կկայացվի: Չեմ կարծում, որ փակման վտանգ կա. արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում»»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: