Ադրբեջանական զինուժը Տավուշի որոշ գյուղերի սահմանագոտում ռազմավարական նշանակության ճանապարհ է կառուցում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանական զինուժի կողմից շահագործվող կարմիր գույնի էքսկավատորը Տավուշի մարզի Ոսկեվան, Բաղանիս գյուղերի  եւ Ադրբեջանի  Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղի սահմանագոտում շարունակում է ռազմավարական նշանակության նոր ճանապարհի կառուցումը: Կարմիր էքսկավատորը շարունակում է իր սեւ գործը: Հողածածկ այդ ճանապարհը փորվում է ադրբեջանական դիրքերից առաջ: Մտահոգություն կա, որ  ադրբեջանական Աշաղի Աքսիբարայից սկիզբ առնող այդ ճանապարհով ադրբեջանական զինուժը կարող է ծանր տեխնիկա փոխադրել եւ հետագայում հրետակոծել Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհը, որ մաս է կազմում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս