Վթար` Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին. վարորդը տեղում մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 14-ին` ժամը 07.08-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը, կա զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 20-րդ կմ-ի մոտակայքում՝ «Եղնիկասար» կոչվող տարածքում, «ԳԱԶ 24» մակնիշի 29 OL 186 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 25 մ գլորվել ձորը. վարորդ` 1959 թ. ծնված Գ. Ու.-ը տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի փականը և Գ.Ուդումյանի դին դուրս բերելով ձորակից՝ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ավտոմեքենան ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:




Լրահոս