«Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, ինչպես նաեւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հանդես են եկել նախաձեռնությամբ:
«Հարգելի գործընկերներ, լրագրողներ ինչպես հայտնի է, «Ժողովուրդ» օրաթերթին Խաչիկ Խաչատրյանը դատի է տվել: Եկեք մի ռեալ քայլ անենք ու օգնենք օրաթերթին: Առաջարկում եմ բոլոր լրագրողները, խմբագիրները, հասարակական գործիչները միանան այս նախաձեռնությանը եւ դիմենք «x գրուպ»-ի նախագահ Խաչիկ Խաչատրյանին` պահանջելով ետ վերցնել ներկայացրած հայցը»:
Արթուր Սաքունցն էլ հավելել է. ««Ժողովուր» օրաթերթի եւ նրա լրագրող Սոնա Գրիգորյանի գույքի եւ հաշիվների նկատմամբ Կենտրոն եւ Նորք Մարաշ դատարանի որոշմամբ կալանքի կիրառումը համարում եմ լրատվամիջոցի եւ լրագրողի նկատմամբ այսպես կոչված գործարար Խաչիկ Խաչատրյանի կողմից ակնհայտ հետապնդման, մանրախնդիր վրեժխնդրությանը աջակցող որոշում…»:
Ընդամենը 5 ժամվա ընթացքում նախաձեռնությանը միացան
Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարրգարիտա Եսայանը
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը
Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը
ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին, Գուրգեն Ասատրյանը
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը
«Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական-ի խմբագիր Տիգրան Սիրունյանը
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության մեկնաբան Արթուր Կիրակոսյանը
Աժ նախագահի մամլո խոսնակ Գոհար Պողոսյանը
ԴԱՀԿ ծառայության մամլո խոսնակ Ռիմա Եգանյանը
Գյումրու քաղաքապետի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը
ՀՀ Գյուղատնտեսության նախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանը
lorinews.com-ից Էդվարդ Արզումանյանը՝ ողջ խմբագրության անունից
Առավոտ օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը
ponarama.am-ի լրագրողներ Հասմիկ Համբարձումյանը, Լիա Խոջոյանը, Լալա Տեր-Ղազարյանը
news.am-ից Արտակ Եղիազարյանը, Ինգա Մատինյանը
tert.am-ից Ավետիք Խաչատրյանը
slaq.am-ից Բորիս Թամոյանը, Սիրուշ Պետրոսյանը
emedia.am-ից՝ Հարություն Մկրտչյանը, Արփի Բեգլարյանը
lurer.com-ի գլխավոր խմբագիր Դավիթ Սանասարյանը, լրագրող Սեւակ Մամյանը
yerkir.am-ից Ագնեսա Խամոյանը
lragir.am-ից Ռոզա Հովհաննիսյանը
asekose.am-ի գլխավոր խմբագիր Արամ Հարությունյանը
henaran.am-ից՝ Մարիաննա Ղահրամանյանը, Արմեն Դավթյանը
haynews.am-ից լրագրող Արմինե Գեւորգյանը, Մարիամ Պետրոսյանը
1in.am-ից Մարիամ Գրիգորյանը
Hayeli.am-ից Կարինե Մանուկյան-Սարիբեկյան
Politik.am-ից Արմինե Դավթյանը, Տիրայր Մուրադյանը
Galatv.am-ից Հերմինե Մկրտչյանը
Tesankyun.am կայքի խմբագիր Ոսկան Սարգսյանը
Ազատ լրագրող Բայանդուր Պողոսյանը
Հասարակական գործիչ Ալեն Սիմոնյանը եւ Վարուժան Բաբաջանյանը
Թատերագետ Լեւոն Մութաֆյանը
Դերասան Կարեն Խաչատրյանը
Լրագրողներ Վարդուհի Սիմոնյանը, Կարեն Թումանյանը
Եւ հարյուրավոր օգտատերեր, որոնց մեր երախտագիտությունն ենք հայտնում: