«Վալենսիա»-ի պաշտպան Նիկոլաս Օտամենդին հայտնվել է «Մանչեսթեր Սիթի»-ի հետաքրքրությունների կենտրոնում: Անգլիական ակումբը դիտարկում է 27-ամյա արգենտինացուն գնելու տարբերակներ. հայտնում է Daily Mail-ը:
Պարբերականի տվյալներով` իսպանական ակումբում վստահ են, որ մինչ օգոստոսի վերջն անգլիական ակումբն առաջարկ կանի Օտամենդիի վերաբերյալ, ում տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 մլն ֆունտ: Ընդգծվում է, որ անգլիական ակումբը պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին, որպեսզի այլ ֆուտբոլիստներ ձեռք բերի:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սիթի»-ն մտադիր է ձեռք բերել նաև պաշտպան Դիեգո Գոդինին: