Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն էր զանգահարել թերթի հավատարիմ ընթերցող Գառնիկ Աբրահամյանը, որը բողոքում էր այսօր երկրում տիրող անարդարությունից: «Ես ամեն օր կարդում եմ ձեր թերթը, եւ երբ իմացա, որ ձեր դեմ դատական հայց են ներկայացրել, շատ բարկացա: Ես ասում եմ, որ Հայաստանում տղամարդ չկա, բացի «Ժողովուրդ» եւ «Հայկական ժամանակ» օրաթերթերից: Մեր երկրում այդ երկուսն են մնացել, դրանց էլ ուզում են խեղճացնել: Երեւի կհիշեք, որ Ռոբերտ Քոչարյանն իրա ժամանակին ասաց՝ եթե Հայաստանում տղամարդ լիներ, ես նախագահ չէի լինի: Այսօր Հայաստանում տղամարդիկ վերացան, եւ մնացին երկու տղամարդ՝ այդ օրաթերթերը, որ կարողանում են ժողովրդին ինֆորմացիա տալ: Մամուլի մեծ մասը՝ հեռուստաընկերությունները կամ որոշ թերթեր, 180 աստիճանի տակ փոխվեցին: Հիմա ուզում եմ հարց տալ՝ ամենաբարձր պաշտոնյայից սկսած մինչեւ գյուղապետ. ձեր մեջ տղամարդ չկա՞»,-բարկացած ասաց պապիկը:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՂԱՄԱՐԴ ՉԿԱ՞
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ