Երևանի զարգացման 2015 թվականի բազմաբնակարան շենքերի բակային տարածքների վերանորոգման ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակներում մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են բակերի բարեկարգման և կահավորման աշխատանքները: Այդ ուղղությամբ աշխատանքները սկսվել են գարնանից և կշարունակվեն մինչև խոր աշուն: Նախապես կազմված նախագծերի համաձայն` բակերում ձևավորվում են ծաղկային տարածքներ, տեղադրվում են նոր եզրաքարեր, զրուցարաններ, նստարաններ, աղբամաններ և, իհարկե, մանկական խաղեր: Արվում է հնարավորը`երևանցիների բակային առօրյան ավելի հետաքրքրաշարժ դարձնելու համար: 2015 թվականի տարեկան ծրագրի արդյունքում մայրաքաղաքում բարեկարգ և գեղեցիկ բակերի թիվը կավելանա շուրջ 400-ով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն