Մոնրեալի մրցաշարի երրորդ շրջանում սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթեց ամերիկացի Ջեկ Սոքին և տարավ ընթացիկ մրցաշրջանում իր 50-րդ հաղթանակը:
Նշենք, որ այս մրցաշրջանում Ջոկովիչը մասնակցել է 53 դիմակայության և հաղթել դրանցից 50-ում: Հավելենք նաև, որ 2011 թվականից ի վեր այս ցուցանիշը լավագույն վիճակագրությունն է Ջոկովիչի կարիերայում: