Որ կենդանատեսակների որսն է թույլատրվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հրաման է ստորագրել՝ Հանրապետության տարածքում սիրողական որսի թույլտվության վերաբերյալ:

Նախարարության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ բացառությամբ բնության հատուկ պահպանվող տարածքներից՝ նախարարը թույլատրել է հետեւյալ որսատեսակների սիրողական որսը`

1) լոր- 2015թ. օգոստոսի 23-ից հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),

2) աղավնիներ (թխակապույտ եւ անտառային, սովորական տատրակ)- 2015թ. օգոստոսի 23-ից 2016 թվականի հունվարի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),

3) քարակաքավ- 2015թ. նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),

4) կտցարներ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցվածների)- 2015թ. օգոստոսի 23-ից դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),

5) արտույտներ (դաշտային, տափաստանային)- 2015թ. սեպտեմբերի 10-ից հոկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),

6) սարյակ (սովորական)- 2015թ. օգոստոսի 23-ից հոկտեմբերի 31-ը (10 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),

7) կեռնեխներ (սեւ կեռնեխ, սինակեռնեխ)- 2015թ. օգոստոսի 23-ից դեկտեմբերի 31-ը (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում),

8) ջրլող թռչուններ` բադեր (կռնչան բադ, կարմրագլուխ սուզաբադ, սուլող եւ ճքճքան մրտիմներ) եւ ջրհովվիկներ (փառփար, եղեգնահավ)- 2015թ. սեպտեմբերի 15-ից 2016 թվականի փետրվարի 29-ը (2 հատ բադից եւ 2 հատ ջրհովվիկից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ընթացքում):

Արամայիս Գրիգորյանի հրամանով՝ 2015-2016թթ. որսաշրջանի ընթացքում վերոնշյալ կենդանատեսակների համար որսի թույլտվություն ունեցող անձանց չի արգելվում իրականացնել մոխրագույն ագռավի, կաչաղակի, գայլի եւ շնագայլի որս:




Լրահոս