Հրապարակ. ՀԱԿ-ում շարունակում են մեղադրել Բագրատյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ի՞նչն էր խանգարում գաղափարակից ընկերոջը՝ ՀԱԿ անդամ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի թեկնածությունը սատարելուն՝ երեկ, ՀԱԿ քաղխորհրդի նիստից հետո, “Հրապարակի” լրագրողը հարցրել է ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանին: “Պարոն Բագրատյանը ստեղ որևիցե մեկին հաշվի չառավ, ինքը գնաց առաջադրվեց: Ինչի մենակ ի՞նքն է մեր ընկերը, առաջադրվածներից էլի մարդիկ կան, որ իմ ընկերներն են, բայց հո չե՞նք սատարի: Պարույր Հայրիկյանին ես շատ ավելի վաղուց եմ ճանաչում, քան Բագրատյանին”: Այսինքն, ոչ մի տարբերություն Բագրատյանի և Հայրիկյանի միջև: “Հայ մարդիկ են”,- պատասխանել է Հայոցյանը:
“Եվ հետո, ձեզ հաշվի է առել, առաջադրվելու ժամանակ Բագրատյանը հայտարարեց, որ դուրս կգա պայքարից, եթե Լևոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի”,- հիշեցրել է լրագրողը: “Պայմաններ դնելն ու ուլտիմատումներով խոսելը տեղին չէ”: Իսկ տեղի՞ն էր ՀԱԿ առաջնորդի՝ ընտրություններին չմասնակցելու տարիքի վերաբերյալ պատճառաբանությունը: “Ես ՀԱԿ առաջնորդին չեմ մեկնաբանում”:
ՀԱԿ մաս կազմող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն էլ ասել է, թե Բագրատյանը նման առաջարկով չի դիմել Կոնգրեսին. “Եթե լիներ, միգուցե մոտեցումն այլ լիներե: Իսկ ո՞ւր մնաց անցած հինգ տարին, գաղափարակիցներ էիք, չէ՞: “Եթե փորձում եք փորել, ես բան չեմ ասելու: Բագրատյանն այդ որոշումը մենակ է կայացրել, իր կուսակցությամբ և երբեք այդ հարցը չի դրել Կոնգրեսում”,- պատասխանել է տիկին Սարգսյանը:




Լրահոս