ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Ստամբուլի Քարթալի շրջանում
Ստամբուլի Քարթալի շրջանի Սուրբ Նշան եկեղեցին վերանորոգումից հետո օծվել եւ բացվել է պատարագով: Քարթալի քաղաքապետարանի եւ մի շարք միությունների ֆինանսական աջակցությամբ վերանորոգվել է Քարթալի Սուրբ Նշան հայկական եկեղեցին: Մոտ 2 տարի տեւած վերանորոգումից հետո Սուրբ Նշան եկեղեցու բացմանը մասնակցել է նաեւ Քարթալի քաղաքապետ Ալթըն Օզը, Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանը եւ այլք:
ՀԱՐՑ. Ես գրանցված եմ Երեւանում գտնվող իմ հայրական տանը: Ուզում եմ գրանցման հասցես փոխել եւ հաշվառվել Կոտայքի մարզի գյուղերից մեկում գտնվող իմ առանձնատանը: Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել, ո՞ր կառույցին պետք է դիմել, ի՞նչ ժամկետներ են նախատեսվում, ու ինչքա՞ն գումար պետք է վճարեմ:
Դավիթ Հունանյան (42 տարեկան, վարորդ)
ՊԱՏԱՍԽԱՆ. «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝ բնակիչը կարող է հաշվառվել միայն մեկ կացարանում: Մշտական բնակության վայր (կացարան) է համարվում այն տարածքը, որտեղ բնակիչն ունի բնակվելու իրավունք, որը նա համարում եւ հայտարարում է որպես իր կացարան:
Հայաստանի Հանրապետության Կառավարության 14.06.2005թ. «Հայաստանի Հանրապետությունում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու մասին» թիվ 1231-Ն որոշման 1-ին հավելվածի 9-րդ կետի հանմաձայն՝ մշտական բնակության վայրը փոխելիս քաղաքացին դիմում է նոր բնակության վայրի տեղական ռեգիստրին` նոր բնակության վայրում հաշվառվելու համար:
Նույն որոշման 4-րդ հավելվածի 5-րդ կետի համաձայն՝ մշտական բնակության վայրը փոխելու դեպքում բնակության նոր վայրում հաշվառվելու համար քաղաքացիները դիմումի հետ ներկայացնում են անձը հաստատող եւ տվյալ վայրում բնակվելու իրավունքը հավաստող փաստաթղթեր: Բնակության նոր վայրում հաշվառելու համար, համաձայն «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի, անհրաժեշտ է ներկայացնել նաեւ բազային տուրքի չափով պետական տուրքի վճարման անդորրագիր:
Դիմումը ռեգիստր ներկայացնում է քաղաքացին կամ նրա կողմից լիազորված անձը: Չհաշվառված, ինչպես նաեւ մշտական բնակության նոր վայրում հաշվառվող անձանց անհատական տվյալները բնակչության պետական ռեգիստր մուտքագրվում են դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Եթե դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ, ապա դիմումն ընդունվում է, եւ դիմումատուին առաջարկվում է 30-օրյա ժամկետում համալրել այդ ցանկը: Սահմանված ժամկետում փաստաթղթերի ցանկը համալրելուց հետո անձանց անհատական տվյալները 3 աշխատանքային օրվա ընթացքում մուտքագրվում են բնակչության պետական ռեգիստր:
ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ 2015թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչության թիվը կազմել է 3 մլն 010.6 հազար մարդ, որից 1 մլն 912.9 հազարն ապրել է քաղաքային բնակավայրերում, 1 մլն 097.7 հազարը՝ գյուղական:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե որքա՞ն է կազմում ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը:
Լիաննա Բադալյան (42 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ՝
1. Ամենամյա նվազագույն արձակուրդի տեւողությունը հնգoրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային oր է, իuկ վեցoրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝ 24 աշխատանքային oր:
2. Ոչ լրիվ աշխատաժամանակի պայմաններով աշխատողների ամենամյա արձակուրդը չի կրճատվում:
3. Կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով կամ գործատուի իրավական ակտով կարող են uահմանվել ավելի երկար տեւողությամբ արձակուրդներ, բացառությամբ պետական եւ համայնքային բյուջեից ֆինանuավորվող կազմակերպությունների, Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի: (Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 159-րդ հոդված):
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ամենամյա արձակուրդը լինում է նվազագույն, երկարացված եւ լրացուցիչ: Ամենամյա լրացուցիչ արձակուրդը միացվում է ամենամյա նվազագույն արձակուրդին եւ կարող է տրամադրվել դրա հետ կամ առանձին: Սակայն, ցավոք, Հայաստանում հաճախ մասնավոր գործատուների կողմից աշխատակիցների իրավունքները ոտնահարվում են, եւ նրանց օրենքով հատկացվող արձակուրդը չի տրամադրվում: