
Երեկ “Հայկական ժամանակ” թերթի թղթակիցը Երեւանի Պարոնյան-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկի մոտ ականատես է եղել, թե ինչպես են ոստիկանները “լարում”, հետո բռնում մի տարեց կնոջ։ Այդ մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը։
“Ո՞րն է եղել ոստիկանական այդ օպերացիայի պատճառը: Կինը չնախատեսված տեղով փողոցն անցնելիս է եղել, երբ քաղաքացիական պետհամարանիշներով “Ֆոլցվագենը” գրեթե վրաերթի է ենթարկել նրան` հայելիով հարվածել է կնոջ ձեռքին եղած պայուսակներին: Դրա հետեւանքով ջարդվել է մեքենայի հայելին: Բարեբախտաբար, կինը մարմնական վնասվածքներ չի ստացել: “Ֆոլցվագենի” ղեկին եղել է ոստիկան` ոստիկանության ավագի կոչումով: Եվ հենց նա էլ սկսել է հետապնդել կնոջը: “Էս հայելին 30 հազար դրամ արժի”,- գնահատել է ոստիկանը ու պահանջել, որ կինը փոխհատուցի իր կրած վնասը”,- գրում է “Հայկական ժամանակը”: